Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան

Գյուղացին «կոտրած տաշտակի» առջև չի կանգնել. Իջևանի համայնքապետարան
494
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 15:07

Իջևանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առջև՝ իրականությանը չի համապատասխանում
Տեղեկացնում ենք, որ տեղացած կարկուտի վնասների գույքագրման հանձնաժողովը քաղաքացիներից մինչ այժմ ստացել է 120 դիմում։
Դիմումների մեծամասնությունը վերաբերում են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքների փլուզմանը, բնակարանների հեղեղմանը։
Կարկուտը տեղացել է Իջևան քաղաքում և Գանձաքար բնակավայրի մի հատվածում։ Իջևան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերը կարկուտից չեն տուժել։ Այգիների տուժելու վերաբերյալ ստացված դիմումները վերաբերում են Իջևան քաղաքում գտնվող տնամերձ փոքր հողակտորներին։ Եթե խոսքը վերաբերում է 19.06.2023թ-ին Իջևանում տեղացած կարկտահարությանը, ապա տարածված տեղեկատվությունը, թե բերքի սպասող գյուղացին կանգնել է կոտրած տաշտակի առջև՝ իրականությանը չի համապատասխանում»։