Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի». Փաշինյան

«Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի». Փաշինյան
377
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 17:06

«Ոստիկանության զորքերում նախատեսվող բարեփոխումները բերելու են ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման, աշխատավարձերի կրկնապատկման»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այսօր ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
«Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Փաշինյանը: