«Արցախը հայտնվել է արդեն ոչ միայն շրջափակման, այլ ամբողջական պաշարման մեջ». Գևորգ Դանիելյան
![]() 332 Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 00:18 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի պահ թույլ տվեք ձեզ կտրել ֆուտբոլից, փողոցների փոսերը լցնելու, մեր անկասելի առաջընթացը խոչընդոտող զինանշանն ու հիմնը հիմնովին փոխելու և այլ խիստ հրատապ, համաշխարհային ու համազգային մասշտաբի իրադարձություններից, և ուղղակի հիշեցնել, որ ԱՐՑԱԽԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՐԴԵՆ ՈՉ ԹԵ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ, ԱՅԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ. արգելվել է ընդհուպ Կարմիր խաչի հումանիտար ծառայությունը։ Անգամ ֆաշիստների կողմից պաշարված Լենինգրադն ունեցել է «կյանքի ճանապարհ», մինչդեռ՝ «միջազգային հանրույթ» կոչվածը ադրբեջանին խրախուսում է ոչ միայն էլ ավելի խստացնել պաշարումը, այլև անցնել «հակաահաբեկչական գործողությունների», ասել կուզի՝ իր սեփական հողում անկախ ապրելու իրավունքը արդեն դիտարկվում է որպես ահաբեկչություն։ Ֆրանց Վերֆելն ու Վալենտին Պիկուլը անգամ ի զորու չէին լինի նկարագրել այս ողբերգությունը։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
