Ուկրաինան վախենում է այս սարսափելի սցենարից. #Bild

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ուկրաինական զորքերին հաջող հակահարձակում իրականացնելու հնարավորություն չեն թողնում, գրում է Bild թերթը։
«Եթե ռուսներն ուղղաթիռներով հարձակվեն մեզ վրա ութ կիլոմետր հեռավորությունից, մենք նրանց հետ կռվելու ոչինչ չենք ունենա»,- գործակալությունը մեջբերում է Ուկրաինայի Զինված ուժերի մարտիկներից մեկի խոսքերը։ Կիևի բանակը, նշվում է հոդվածում, հակաօդային պաշտպանության համակարգերի սուր պակաս է զգում, չունի նաև սեփական ռազմական ավիացիա։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականների միայն 10-15 տոկոսին է հասանելի արևմտյան ռազմական տեխնիկան:
«Սարսափելի սցենարը, որը փակ դռների հետևում պատրաստվում է Կիևում, ունի հետևյալ տեսքը. եթե հակահարձակումը ձախողվի, ապա ԱՄՆ-ն կարող է ստիպել Ուկրաինային՝ խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- ասվում է հոդվածում։
Ուկրաինայի Զինված ուժերը Bild-ին հայտնել են նաև, որ ռուսական հարձակումները իրենց դիրքերի վրա տեղի են ունեցել առաջնագծից հեռու՝ հիմնականում օգտագործելով հրետանի, հրթիռներ կամ թիրախավորված ավիահարվածներ, ինչը «էականորեն դանդաղեցնում է առաջընթացը»։
Հինգշաբթի օրը CNN-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին և Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել է, որ ուկրաինական հակահարձակումն այնքան էլ հաջող չի եղել, որքան դաշնակիցներն էին սպասում:

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00