«Հայաստանում առաջին ավտոմեքենան հայտնվել է Ալեքսանդրապոլում, 1913թ-ին». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Հայաստանի վերջին 200 տարիների պատմության ընթացքում շատ կարևոր իրադարձություններ առաջին անգամ տեղի են ունեցել Գյումրիում։ Այդ շարքից ևս մեկ կարևոր իրադարձության մասին բացառիկ տեղեկություն ներկայացնեմ, որը հաստատ շատերը չեն իմանա։
Պարզվում է՝ ավտոմեքենան Հայաստան Է մուտք գործել 1913թ.։ Առաջին ավտոմեքենան այդ թվականի մայիս ամսին երթևեկել է Ալեքսանդրապոլի փողոցներով։
1913թ-ի սեպտեմբերին ավտոմեքենան հայտնվում է Երևանում, իսկ 1914-ին՝ Կարսում, Դիլիջանում, Ղարաքիլիսայում, Գորիսում:
1914-ից ավտովարորդների դասընթացներ են կազմակերպվել Ալեքսանդրապոլում, Կարսում, Երևանում և այլուր: 1929-ի մայիսին Հայաստանում ավտոմրցումներ են անցկացվել Երևան-Սևան-Դիլիջան-Կիրովական-Ստեփանավան-Լենինական-Արթիկ․ Ապարան-Աշտարակ--Երևան երթուղով:
Լուսանկարում պատկերված է Ալեքսանդրապոլի որբանոցի մի սան, որն իր ձեռքերով ավտոմեքենա է պատրաստել»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
32609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
41407.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
50906.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
106725.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
115923.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118222.09.2026, 21:24