«Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա». Արթուր Թովմասյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը ողջունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Ողջույնի խոսքում մասնավորապես ասվում է.
«Տևական ժամանակ է, ինչ Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն, ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։
Այս ամենի համապատկերում ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։
Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով:
Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը հրավիրել փաստահավաք առաքելությամբ այցելելու Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ այլ միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ ՄԱԿ հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։
Այդ համատեքստում հայտնում ենք, որ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Կարևոր է նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:
Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում հակամարտությունը»:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
197Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
211Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
209Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
233Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24303.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
27003.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26503.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
63302.11.2026, 20:00