Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսների փոխանցմամբ՝ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան». Տ. Պետրոսյան

«Ռուսների փոխանցմամբ՝ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան». Տ. Պետրոսյան
1445
Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 13:06

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրում է. «Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում երեխա է պառկած, ով խիստ կարիք ունի Երևան տեղափոխվելու։
Այս մասին երեկ տեղեկացվել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկեն՝ տեղափոխեն երեխային Երևան։ Ռուսները ասում են, որ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան։
Այս պահին ընթանում են բանակցություններ և եթե երեխային չտեղափոխեցին Երևան, ապա կարծում եմ, բոլորիս համար պարզ կդառնա, թե ինչի են ընդունակ խաղաղապահները։
Աստված չանի, եթե երեխայի հետ մի բան պատահի, «մազի» կամրջի Պուտինի նկարը հանելու ենք…»:

Աղբյուրը`   Տիգրան Պետրոսյան