«Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Լիպեցկի և Վորոնեժի շրջանները
![]() 1176 Կիրակի, 25 հունիսի, 2023 թ., 21:48 Հունիսի 25-ին «Վագներ»-ի ստորաբաժանումները լքել են Ռուսաստանի Դաշնության Լիպեցկի և Վորոնեժի շրջանները։ Մինչ այդ՝ հունիսի 24-ին, նրանք Վորոնեժի մարզում ՌԴ ՊՆ զորքերի հետ փոխհրաձգության ժամանակ վնասել էին 19 շինություն։ Այս մասին հայտնում է ռուսական Интерфакс գործակալությունը։ Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի նախագահ Մաքսիմ Յանցովն ասել է. «Հունիսի 24-ին Պավլովսկի շրջանի Ելիզավետովկայի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, երբ Վագներ ՄՌԸ-ի շարասյունն անցել է մեր տարածքով, թվով 19 տնային տնտեսություններ են տուժել, տների կամ բակային շինությունների ամբողջականությանը վտանգ չի սպառնում»։ Հունիսի 25-ին Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարեց, որ մարզում նախօրեին կիրառված սահմանափակումները կհանվեն այն բանից հետո, երբ «Վագներ» խմբավորման ստորաբաժանումներն ամբողջությամբ լքեն շրջանի տարածքը։ Նրա խոսքով, «վագներականների» ստորաբաժանումների տեղաշարժը շրջանի տարածքով «կատարվում է կանոնավոր և առանց ավելորդությունների»։ Գործակալությունը հայտնել է նաև, որ ստորաբաժանումները լքել են Լիպեցկի շրջանը։ |

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
7419:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
9719:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
8319:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
14318:09
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
11417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
21417:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
15416:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
12716:30
