«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում». նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու նախագիծը: Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու տրվել ժամանակ՝ այն ձեռք բերելու համար. «Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն ու շարունակում են աշխատել: Այս անձինք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում: Նրանց հնարավորություն ենք ընձեռել մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս և ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր կա՝ այս հնարավորությունն ընձեռելու համար:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60206.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97430.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111526.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121924.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141220.10.2026, 22:48