Եվգենի Պրիգոժինին նկատել են Մինսկում
![]() 2540 Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 18:30 Մինսկի «Green City» հյուրանոցը, որտեղ, ըստ տեղեկությունների, տեսել են Wagner PMC-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինին, չի կարողացել հաստատել, որ նա իրենց մոտ է, հայտնում է RTVI-ն։ Ալիքի տվյալներով՝ հյուրանոցի ադմինիստրացիան չի հաստատել, որ Պրիգոժինն իրենց մոտ է՝ պատճառ բերելով հյուրերի անձի գաղտնիության կանոնը։ Ավելի վաղ մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնել էին, որ «Վագներ»-ի ղեկավարին տեսել են Մինսկում՝ Green City հյուրանոցի մոտ։ Մինչ այս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել էր, որ Պրիգոժինը «կմեկնի Բելառուս»։ Նրա խոսքով, Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործը կկարճվի։ Պրիգոժինը հայտարարել է Դոնի Ռոստովից հեռանալու որոշման մասին այն բանից հետո, երբ նրա հետ բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Պեսկովի խոսքով՝ Բելառուսի ղեկավարը նրան ճանաչում է 20 տարի և ինքն է առաջարկել իր թեկնածությունը՝ որպես բանակցողի։ Դրանից հետո Պրիգոժինը լքել է Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբի շենքը, որտեղ եղել է իր կազմակերպության մարտիկների հետ։ |

«Որպես հասարակություն՝ պետք ա պատրաստ լինենք էս ամենին». Սամվել Հայրապետյան
6302:06
«Հազարամյա ինստիտուցիոնալ մնացած միակ հայկական կառույցը՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, այդպես էլ չի հնչեցնում ղողանջները». Աննա Կոստանյան
9701:30
«Արցախում ընդհանրապես լույս չկա, մարդիկ փնտրում են կորած հարազատներին». Արև Դանիելյան
12501:18
«Դեռ փորձություններն առջևում են, իսկ մենք հոգով տկարանալու, թևաթափ լինելու իրավունք չունենք». Տարոն Սիմոնյան
15600:18
Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանը վիրահատվել է
17000:12
Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
14500:00
«Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և պայքարը երբեք չի դադարում». Ռուբեն Մելքոնյան
208Երեկ, 23:30
«Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց». Նարինե Մկրտչյան
220Երեկ, 23:06
