Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կանանց գումարտակ կձևավորվի». Սուրեն Պապիկյան

«Կանանց գումարտակ կձևավորվի». Սուրեն Պապիկյան
538
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 19:06

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից
ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և
«Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Ըստ նախագծի՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս:

Զորակոչված իգական սեռի քաղաքացիների համար առանց վիճակահանության նշանակվում է ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում»,-ներկայացնելով նախագծի փաթեթը՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը.