Պրիգոժինի ապստամբությունը հարված հասցրեց Պուտինի հեղինակությանը. #Bloomberg

«Վագներ» ՄՌԸ-ի առաջնորդ Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից և Մոսկվայի վրա, թեկուզ անհաջող, արշավանքից հետո ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը մեծապես ցնցվեց։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նյութի հեղինակները պնդում են, որ Կրեմլի ղեկավարը անտեսել է ծանր զինտեխնիկայով զինված վարձկանների՝ Մոսկվային մոտենալու մասին կրկնվող զգուշացումները, որոնք «ցնցել են նրա շրջապատին»։ Պուտինը թույլ է տվել «վագներականներին» այնքան մոտենալ, որ տարածաշրջանային իշխանություններն ստիպված են եղել տանկեր օգտագործել և պաշտպանության համար ներգրավել զինվորականներին։
«Սա հազվադեպ դեպք է, երբ Մոսկվայում և Արևմուտքում տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականները շատ առումներով համընկնում են»,- նշում է թերթը։
Նշվում է, որ ԱՄՆ-ում և Եվրոմիությունում նույնպես կարծում են, որ «ֆյուրեր» Պուտինի հեղինակությունն ու բացարձակ իշխանությունը հզոր հարված են ստացել։ Ավելին, առաջնորդ Պրիգոժինի հետ երկիմաստ պայմանավորվածությունը, որով նա համաձայնել էր չգնալ Ռուսաստանի մայրաքաղաք, ամենևին էլ չի նշանակում վերադարձ ստատուս քվոյին։ Ռուսաստանի իշխանությունների առճակատումը հեռու է ավարտված համարվելուց, գրում է Bloomberg-ը։

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00