Թալիբները վերադարձնում են Աֆղանստանի կանանց «ազատ մարդկանց» կարգավիճակը
![]() 1327 Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 20:54 Թալիբների գերագույն առաջնորդ Էմիր Հայբաթուլլահ Ախունդզադան հայտարարել է աֆղան կանանց «ավանդական ճնշումից» ազատելու և նրանց «ազատ մարդկանց» կարգավիճակը վերադարձնելու մասին, հայտնում է Aljazeera գործակալությունը։ Թալիբները, ըստ Ախունդզադայի՝ մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ իր ուղերձում, «կոնկրետ միջոցներ» են ձեռնարկել կանանց շարիաթի իրավունքները պաշտպանելու և նրանց ավանդական ճնշումներից, այդ թվում՝ հարկադիր ամուսնությունից փրկելու համար: Նա նաև ընդգծել է, որ երկրում վերականգնվել է աֆղան կանանց՝ «ազատ և արժանի մարդկանց» կարգավիճակը, և բոլոր կառույցները պարտավոր են ապահովել նրանց՝ ամուսնանալու, ժառանգություն ստանալու և այլ իրավունքները։ «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել կանանց վիճակը բարելավելու համար, որպեսզի նրանց ապահովենք հարմարավետ և բարեկեցիկ կյանք՝ համաձայն իսլամական շարիաթի»,- ասել է թալիբների առաջնորդը՝ նշելով, որ Աֆղանստանում կանանց խնդիրները կապված են նաև «20-ամյա օկուպացիայի բացասական կողմերով»: 2023 թվականի հունվարին Աֆղանստանում թալիբների կառավարության կրթության նախարարությունն արգելեց մասնավոր բուհերին՝ ընդունել կանանց ընդունելության քննություններ: Նախարարության գրության մեջ ասվում էր, որ արգելքը խախտելու համար բուհերը կենթարկվեն դատական պատասխանատվության։ 2021 թվականի օգոստոսին իշխանության գալուց հետո թալիբները խոստացան հարգել կանանց իրավունքները, սակայն շուտով սկսեցին սահմանափակումներ մտցնել։ 2021 թվականի սեպտեմբերին նրանք փոխել են համալսարանների կանոնները. տղամարդկանցից և կանանցից պահանջվում էր առանձին սովորել և դասի գալ՝ խիստ դրես-կոդի համաձայն, ինչը ենթադրում է լիակատար հավատարմություն իսլամի ավանդույթներին, ինչպես հասկանում են թալիբները: Իսլամիստները լուծարեցին կանանց գործերի 20-ամյա նախարարությունը, աղջիկների համար սահմանափակեցին դպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը, կանանց արգելեցին սպորտով զբաղվել, իսկ հեռուստահաղորդավարներն ստիպված էին հիջաբ կրել: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
