Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագներ»-ի ապստամբության հետ

Հունիսի 26-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ժողովրդին, որի ընթացքում մեկնաբանել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած զինված ապստամբությունը։
Պուտինի հայտարարության հիմնական թեզերը՝ ստորև.
*Ռուսական հասարակությունն ու իշխանությունները ցույց են տվել «սահմանադրական կարգի պաշտպանության ամենաբարձր համախմբումը»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, «բոլորին միավորել է հայրենիքի ճակատագրի պատասխանատվությունը»։
*Ապստամբության կազմակերպիչները դավաճանեցին ինչպես իրենց ժողովրդին, այնպես էլ նրանց, ովքեր ներքաշված էին այս հանցագործության մեջ։ ««Վագներ» խմբավորման մարտիկների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հայրենասերներն են և խիզախորեն կռվել են նրա շահերի համար»։
Պուտինն առաջարկել է նրանց կամ շարունակել ծառայությունը ՊՆ շարքերում, կամ գնալ տուն, կամ գնալ Բելառուս։
«Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի. կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա կլինի ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է Պուտինը։
Ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահը, առանց անուններ տալու, հայտարարել է, որ ապստամբության կազմակերպիչները դավաճանել են իրենց երկիրը, ժողովրդին և «հանցագործության մեջ ներքաշվածներին»։ «Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է Պուտինը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավիճակի խաղաղ կարգավորման գործում ներդրած ավանդի համար։
Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը տևել է հինգ րոպեից մի փոքր ավելի։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
192Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
206Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
204Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
228Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
62602.11.2026, 20:00