«Թող հոգեբուժարանում բուժվի, ես հրաման տալու իրավունք չեմ ունեցել». Մովսես Հակոբյան
![]() 1716 Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 14:24 Այդ մարդուն խորհուրդ կտամ իմ պարտականությունները կարդա, նոր խոսի՝ ես իրավունք ունեի լինելու հրամանատարական բունկերում, թե ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փաստ չէ, թե զինվորականը պատերազմի օրերին այնտեղ գտնվելու իրավունք ուներ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-իմ կամ 3-ին Մովսես Հակոբյանի կողմից որոշում է կայացվել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանից բանակը էվակուացնել, այսինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել, ինչն իր կարծիքով հիմնավորված չի եղել և չի իրականացվել միայն իր միջամտությունից հետո, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Խորհուրդ եմ տալիս կամ այդ մարդը բուժվի հոգեբուժարանում, կամ իմ իրավունքներն ու պարտականությունները կարդա, այդ աննորմալին ի՞նչ մեկնաբանեմ, ես հրաման տալու իրավունք չունեմ, նա այդքան բանը չգիտի: Ես ի՞նչ մեկնաբանեմ՝ հիվանդ ա էդ մարդը: Նորից եմ ասում՝ ես որոշում կայացնելու, հրաման տալու իրավունք չունեմ, թող դատախազությունը քրեական գործ հարուցի՝ կբացատրեմ»,- հայտարարել է նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
