Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Արգիշտի Քյարամյանի հրամանով երկու քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Արգիշտի Քյարամյանի հրամանով երկու քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից
518
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 16:18

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի՝ քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։
Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:
Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։
Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Աղբյուրը`   ՀՀ ՔԿ