Meta-ն լրացուցիչ միջոցներ կներդնի դեռահասների անվտանգության համար

Meta-ն մեծացնում է միջոցառումների շարքը՝ իր հավելվածները դեռահասների համար ավելի անվտանգ դարձնելու համար. ծնողական վերահսկողությունն ընդլայնվում է Instagram-ում և ի հայտ է գալիս է Messenger,-ում, իսկ Facebook-ում դեռահասները կկարողանան իրենց սեփական ժամանակային սահմանափակումները սահմանել, հայտարարում է ընկերությունը։
«Այսօր մենք հայտարարում ենք Messenger Parental Controls-ի մասին: Messenger Parental Controls-ը հասանելի է այսօր ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, առաջիկա ամիսներին նախատեսվում է տարածել աշխարհի այլ երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ: Մասնավորապես, ծնողներն ու խնամակալներն այժմ կկարողանան դիտել, թե իրենց դեռահասը որքան ժամանակ է ծախսում Messenger-ում, ստանալ կոնտակտների ցանկի թարմացումներ և վերահսկել գաղտնիության կարգավորումները։ Meta-ն նաև լրացուցիչ ծնողական հսկողություն է ավելացրել Instagram-ում։ Օրինակ, ինչ-որ մեկին արգելափակելուց հետո դեռահասները կստանան հատուկ ծանուցում, որում կառաջարկվի ավելացնել ծնողներին՝ որպես իրենց Instagram-ի հաշիվը լրացուցիչ կառավարողների՝ որպես աջակցության հավելյալ շերտ: Նաև ծնողները կկարողանան տեսնել դեռահասի ընդհանուր ընկերների թիվը, որոնց հաշիվներին նա բաժանորդագրված է: Բացի այդ, ընկերությունը Facebook-ում ավելացրել է Break ֆունկցիան, որն արդեն հասանելի է Instagram-ում։ «Այժմ դեռահասները կտեսնեն նաև ծանուցում, երբ նրանք 20 րոպե անցկացնեն Facebook-ում՝ խրախուսելով նրանց աչքերը կտրել հավելվածից և սահմանել օրական ժամային սահմանափակումներ»,- ասել է Meta-ն։ Ընկերությունը նաև աշխատում է Instagram-ում մի գործառույթի վրա, որը պատանիներին հուշում է փակել հավելվածը, եթե նրանք գիշերը տեսանյութեր դիտեն:
Meta-ն նաև «Հանգստի ռեժիմը», որը ներկայացվել է հունվարին, հասանելի կդարձնի Instagram-ի բոլոր օգտատերերին: Այս ֆունկցիան օգտագործելիս օգտատերերը ծանուցումներ չեն ստանա, նրանց պրոֆիլի գործունեության կարգավիճակը կփոխվի, որպեսզի այլ մարդիկ իմանան, որ նրանք գտնվում են «Հանգստի ռեժիմում», և սոցիալական ցանցն ավտոմատ կերպով ավտոմատ պատասխան կուղարկի, երբ ինչ-որ մեկը հաղորդագրություն ուղարկի: «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք «Հանգսիտ ռեժիմը» հասանելի կդարձնենք Instagram-ի բոլոր օգտատերերին ամբողջ աշխարհում»,- ավելացրել է ընկերությունը։

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00