Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեր խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցներն ամուր մնան իրենց բնօրրանում». Անդրանիկ Քոչարյան

«Մեր խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցներն ամուր մնան իրենց բնօրրանում». Անդրանիկ Քոչարյան
383
Երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ., 17:54

«Մենք այսօր աշխատել ենք առանց տպավորությունների, կատարել ենք այն ինչ նախատեսված էր»,- Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: Այն պաշտոնյաները, որոնք ասելիք ունեն, և́ Վարդան Օսկանյանը և́ Տիրան Խաչատրյանը, և́ Մովսես Հակոբյանը և էլի կլինեն պաշտոնյաներ, անպայման հրավիրվելու են: Քննիչ հանձնաժողովի նիստին չգալը չի բխում ոչ մեկի շահերից:

«Մենք կանգնած ենք եղել շատ մեծ աղետի առաջ, մեր բանակը շատ մեծ հարված վերցրել էր վրա»,- իր խոսքում ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ շեշտելով՝ եղած բոլոր թերացումներից պետք է դասեր քաղվեն:

Անդրադառնալով Արցախի գլխին կանգնած վտանգի մասին, նա կարճ պատասխանեց. «Մեր խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցներն ամուր մնան իրենց բնօրրանում և մնան անվտանգ»: