ՀՀ մշտական ներկայացուցչի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում

Հունիսի 26-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել «Պաշտպանելու պատասխանատվությունը և ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը» օրակարգի կետի ներքո քննարկում, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իր իրավական պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, ինչը վտանգում է անմեղ քաղաքացիների կյանքեր՝ ի հեճուկս միջազգային հումանիտար իրավունքի։ Շշետվել է, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին ուղարկելու առաքելություն Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության հումանիտար, անվտանգային և մարդու իրավունքների կացությունը գնահատելու նպատակով։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների շարունակական ոտնահարումները և միջազգային հումանիտար ներկայության մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը։ Շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը կրում է գործողություններ ձեռնարկելու և ոճրագործությունները կանխարգելելու պատասխանատվություն։
Դեսպան Մարգարյանը ընդգծել է Հայաստանի լիակատար հանձնառությունը անպատժելիությունը վերացնելու ջանքերին, ներառյալ՝ միջազգային քրեական արդարադատության մեխանիզմների միջոցով։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
192Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
206Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
204Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
228Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
62602.11.2026, 20:00