Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Շվեյցարիան բացատրել է՝ ինչու է մերժել Ուկրաինային Leopard 1 տանկեր փոխանցելու առաջարկը

Շվեյցարիան բացատրել է՝ ինչու է մերժել Ուկրաինային Leopard 1 տանկեր փոխանցելու առաջարկը
1426
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 18:12

Շվեյցարիան մերժել է Ruag SA ընկերության հայտը՝ 96 Leopard-1 A5 տանկ վաճառելու գերմանական Rheinmetall կոնցեռնին՝ դրանք հետագայում Ուկրաինա տեղափոխելու համար։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։

Նշվում է, որ խորհուրդը «առաջնահերթություն է տվել Շվեյցարիայի չեզոքության քաղաքականության ասպեկտներին»։

Խորհուրդը հավելել է, որ «96 տանկի վաճառքը հնարավոր չէ գործող օրենսդրության համաձայն»։

Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը 2024 թվականին Ուկրաինային կփոխանցի 14 Leopard 2 A4 տանկ։ Համապատասխան համաձայնագիրը վերջերս ստորագրել են Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի պաշտոնյաները, ինչպես նաև Rheinmetall-ի ներկայացուցիչները։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ 2023 թվականին արևմտյան երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի քանակն էապես չի ազդի ռազմական գործողությունների վրա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում օտարերկրյա տեխնիկան «մեծ ոգևորությամբ այրվում է»: