Ատոմային ռմբակոծության «ականատես» հուշաքարը Երևանի Մանկական զբոսայգում

Թեև շատերին է ծանոթ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի ամենաարյունալի էջերից մեկը, որի ժամանակ 1945 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 8։15-ին ճապոնական Հերոշիմա և Նագասակի քաղաքների վրա ատոմային ռումբ նետվեց, սակայն քչերը գիտեն, որ Երևանի զբոսայգիներից մեկում, որպես այդ սոսկալի իրադարձության հուշաքար, տեղադրված է գրանիտե մի սալիկ, որը բերվել է հենց Հերոշիմայից։

Գրանիտե սալաքարի վրա պատկերված է կնոջ պատկեր, և ինչպես նշված է հուշաքարի վրա, այն իր մեջ պարունակում է հավերժական խաղաղության կոչ։ Ճապոնիայի կողմից Աիոի կամրջի տարածքից հավաքվել է նման 188 սալաքար, որոնց վրա փորագրվել է կնոջ պատկերը և նվիրաբերվել աշխարհի տարբեր ժողովուրդներին։
Սա մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական օգտագործման միակ դեպքն է, որը կիրառել է Ամերիկայի Միացիալ Նահանգների Զինված ուժերը՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտին Ճապոնիայի կապիտուլիացիան արագացնելու նպատակով։
Երկու քաղաքներում ընդհանուր առմամբ պայթյունի զոհ են դարձել մոտ երկու հարյուր հազար մարդ։
Հուշաքարը այգում տեղադրվել է 1991 թվականին։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
164Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64510.09.2026, 16:12