Մարոկկոն հետ է կանչել Շվեդիայի դեսպանին Ղուրանի այրման պատճառով
![]() 1382 Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 18:30 Հունիսի 28-ին Մարոկկոյի կառավարությունը Ստոկհոլմից հետ է կանչել իր դեսպանին՝ ի նշան բողոքի՝ Շվեդիայի մայրաքաղաքում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի այրումից հետո, հայտնել է հյուսիսաֆրիկյան թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ Դիվանագետը հետ է կանչվել խորհրդակցությունների համար՝ անորոշ ժամկետով, ասվում է գործակալության կայքում։ «Թագավորի բարձրագույն հրամանի համաձայն՝ Ռաբաթ է կանչվել Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, խորհրդակցությունների է կանչվել նաև Ստոկհոլմում գտնվող դեսպանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աֆրիկյան երկրում Ղուրանի այրումն անվանվել է անպատասխանատու և թշնամական արարք, որն անտեսում էր «ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները» սուրբ ժամանակաշրջանում: Չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին, Ստոկհոլմում 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան պատռել է Ղուրանի էջերը, սրբել կոշիկները դրանցով, ապա բեկոն լցրել գրքի մեջ և այրել Կուրբանի առաջին օրը քաղաքային մզկիթի մոտ։ Ոստիկանությունը վկայակոչել է դատարանի որոշումը, որը չեղյալ է համարել մուսուլմանների սուրբ գրքի այրման հետ կապված ցույցերի՝ իշխանությունների կողմից սահմանված արգելքը։ Միևնույն ժամանակ Ստոկհոլմի ոստիկանությունը համալրման ուժեր է կանչել ամբողջ երկրից՝ բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունները կանխելու համար։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
