Պետդեպարտամենտը Բայրամովի և Միրզոյանի բանակցություններն անվանել է «կառուցողական»

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները «կառուցողական» են եղել։ Նրանց հետ այսօր առանձին հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին։ Պետքարտուղարը կրկին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ հետո բանակցությունները կշարունակվեն եռակողմ ձևաչափով»,- ասել է Միլլերը։
Հունիսի 27-ին Վաշինգթոնում մեկնարկել է այսպես կոչված խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը։ Առաջին օրը Էնթոնի Բլինքենն արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմանի դռնփակ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Հանդիպումներից հետո Բլինքենը մասնակցել է երկու երկրների արտգործնախարարների հետ առաջին լիագումար հանդիպմանը։ Այնուհետև նախարարները շարունակել են երկկողմ ձևաչափով բանակցությունները, որոնք շարունակվել են ընդհատումներով 4-5 ժամ։ Երկրորդ օրը տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի մասնակցությամբ։ Դրան հաջորդել է երկու երկրների արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
189Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
202Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
200Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
224Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
24003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26703.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26203.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
62202.11.2026, 20:00