Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Crédit Mutuelle-ի գրասենյակը
![]() 1385 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 00:36 Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները։ Ոստիկանության դաժանության դեմ բողոքող ցուցարարները այրել են Նանտերում գտնվող Crédit Mutuelle բանկի գրասենյակը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Քաղաքը կարծես պատերազմի կիզակետում լինի՝ քարուքանդ եղած ասֆալտ, արմատախիլ արված թփեր, ռեստորանների շրջված սեղաններ, ջարդված ցուցափեղկեր, այրված աղբամաններ, կոտրված պատնեշներ: Ցուցարարները մտադիր չեն կանգ առնել։ Նրանք կոտրել են Նանտերի կենտրոնական մետրոյի կայարանի մոտ գտնվող բանկի շենքի ապակիներն ու այրել այն։ Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։ Երեքշաբթի առավոտյան ոստիկանության աշխատակիցները Փարիզի արևմուտքում գտնվող Նանտեր արվարձանում ճանապարհային ստուգման ժամանակ կրակել և սպանել են 17-ամյա մի տղայի, ով, ըստ ոստիկանության, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Արդյունքում մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն երկու օր։ Երիտասարդները հրդեհում են մեքենաներ և գրասենյակային շենքեր. ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի առավոտյան հայտնել է 150 մարդու բերման ենթարկելու մասին։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
