Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ավազի ապօրինի արդյունահանման դեպք Արագածոտնի մարզում

Ավազի ապօրինի արդյունահանման դեպք Արագածոտնի մարզում
544
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 22:36

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք:

Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։

Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: