Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մասքը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը

Մասքը սահմանափակել է Twitter-ում գրառումների ընթերցումը
1000
Շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ., 23:30

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասքը սոցցանցի իր էջում հայտարարել է գրառումների ընթերցման ժամանակային սահմանափակումներ մտցնելու մասին։
«Ի պատասխան տվյալների հավաքագրման և համակարգի մանիպուլյացիայի աճող մակարդակի, մենք սահմանում ենք ժամանակային սահմանափակումներ: Ստուգված հաշիվները սահմանափակվում են օրական վեց հազար գրառում կարդալով, չստուգված հաշիվները սահմանափակվում են օրական 600 գրառումով, իսկ նոր չստուգված հաշիվները սահմանափակվում են 300 գրառումով»,- գրել է նա։