Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հրշեջները մարել են Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին բռնկված հրդեհը
662
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 19:24

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 2-ին, ժամը 13։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի 5-րդ փողոցի վերջնամասում նկատվում է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Գետափնյա-Ղուկասավան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է կուտակած աղբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:17-ին: Այրվել է կուտակած աղբ (մոտ 12 խմ):