Շիրակի մարզում մեկնարկել է ամառային զորակոչը

Շիրակի մարզում ընթացքի մեջ է 2023 թվականի ամառային զորակոչը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։
Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ևս մի քանի ժամ և դուք կստանձնեք այդ սուրբ պարտականությունը, կդառնաք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց փորձությունների, խաղաղ երկնքի տակ և առողջ ու կամքով առավել զորեղացած վերադառնաք ձեր օջախներ, ձեզ այնքան սպասող ծնողներին ու հարազատներին։ Սիրելի նորակոչիկներ, բոլորիդ բարի երթ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն»։
Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:
Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև, հարգանքի տուրք մատուցել քաջ հայորդու հիշատակին»,-ասվում է հաղորդագրության մեջ։







Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
186Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
199Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
197Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
221Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
23803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
26503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
26003.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
61802.11.2026, 20:00