Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Ֆրանսիայում սպանված դեռահասի տատիկը կոչ է անում դադարեցնել անկարգությունները

Ֆրանսիայում սպանված դեռահասի տատիկը կոչ է անում դադարեցնել անկարգությունները
1222
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 20:42

Ֆրանսիայում ոստիկանի կողմից սպանված 17-ամյա դեռահասի տատիկն ասել է, որ ցանկանում է, որ վերջ դրվեն անկարգություններին։ Այս մասին կինն ասել է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք չենք ուզում, որ անկարգությունների պատճառով քանդվեն խանութները, ավտոբուսները և դպրոցները: Ցանկանում ենք, որ իրավիճակը հանդարտվի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հետաքննությունը պետք է պարզի իր թոռան մահվան պատճառը, իսկ իրավապահների վրա համատարած հարձակումները ոչ մի տեղ չեն տանի։