Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են

Վարուժան Ավետիսյանի որդուն ձերբակալել են
559
Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 00:30

Ազգային - Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է. «Դավիթ Վարուժանի Ավետիսյանը ձերբակալվեց խուլիգանություն կատարելու կասկածով, ինչը «հաստատվել» է մեկ ոստիկանի զեկուցագրով։ Փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։
Դավիթ Ավետիսյանին ձերբակալելու որոշման հրահանգը ռեժիմի համար դառնալու է անմարսելի, հետհաշվարկի սկիզբ ու ինքնակործանման մեծագույն քայլ»։