Նիկոլ Փաշինյանի ելույթը սպառիչ էր և լրացման կարիք չկա. վարչապետի աշխատակազմ
![]() 447 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 22:30 ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձագանքել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին՝ կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների հետ: «Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից և հարցուպատասխանից հետո չի եղել մինչ օրս որևէ մեկնաբանություն, որին լրացուցիչ արձագանքելու կարիք ենք տեսնում: Ընդհանուր առմամբ բոլոր մեկնաբանությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի ելույթը սպառիչ էր և որևէ լրացման կարիք չկա»,-ասաց մամուլի քարտուղարը: Նշենք, որ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, այսօր հայտարարել էր. «Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
