Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պարոն Բաբայանը լավ չի պատկերացնում, թե ինչ է Ադրբեջանի իրական նպատակը». Արա Պողոսյան

«Պարոն Բաբայանը լավ չի պատկերացնում, թե ինչ է Ադրբեջանի իրական նպատակը». Արա Պողոսյան
535
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 12:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Սամվել Բաբայանը խոսում է Ադրբեջանի հետ երկխոսության մասին, արդյո՞ք լավ է պատկերացնում, թե ինքը ի՞նչ կարող է խոսել Ալիեւի հետ (վստահաբար Ալիեւի իր հետ չի խոսելու, այլ ասենք Մայիս Բարխուդարովն է խոսելու ու վստահաբար պարոն Բաբայանը լավ գիտի, թե ինչ):
Իսրայելում դաշտային հրամանատարները քաղաքական պաշտոններում հաջողեցին, որովհետև Իսրայելի քաղաքականությունն հենված էր «պատերազմը շարունակվում է» սկզբունքի վրա։ Իսկ Հայաստանում դաշտային հրամանատարները ձախողեցին հենց այն պահին, երբ քաղաքականությունը նրանց համար դարձավ իշխանության, փառքի ու հարստության հասնելու միջոց, ուստի նրանք այլեւս անպիտան են քաղաքական ո´չ միայն պաշտոնների, այլև քաղաքական մտքեր գեներացնելու համար։
Ցավոք, պարոն Բաբայանը լավ չի պատկերացնում, թե ինչ է Ադրբեջանի իրական նպատակը և երկխոսություն ասելով՝ ինչ է հասկանում Ադրբեջանը։ Իսկ եթե այնուամենայնիվ, պարոն Բաբայանը հասկանում է, և դրանով հանդերձ կատարում է նույն պնդումները, ապա պետք է միայն ցավել ու պատրաստվել նոր ողբերգությունների»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան