Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է երկրում անկարգությունների ավարտի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ ողջ հանրապետությունում ավարտվել են անկարգությունները։ Նրա խոսքերը մեջբերում է Ֆրանսիայի Սենատի մամուլի ծառայությունը։
«Մենք փաստում ենք, որ ամբողջ Ֆրանսիայում կրկին հանգիստ է»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Դարմանենը նշել է, որ իրավապահ մարմինները դեռ գտնվում են ուժեղացված մոբիլիզացիայի ռեժիմում։
Մինչ այս Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում անկարգությունների հետ կապված իրավիճակը, որոնք ավելի վաղ բռնկվել էին ամբողջ երկրում, գրեթե ամբողջությամբ վերադարձել են բնականոն հուն։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ հանրապետությունում լայնածավալ անկարգությունների գագաթնակետն անցել է։
Ֆրանսիայում բողոքի ցույցերն սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո։ Հունիսի 29-ի գիշերը ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա, բարիկադներ կառուցել։

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00