Բունդեսթագում կողմ են, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցվի մաս-մաս
![]() 3741 Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 22:48 ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ Ուկրաինայի ցանկությունը հնարավոր է բավարարել, եթե սկզբում դաշինքի մաս կազմեն երկրի՝ միայն Կիևի կողմից վերահսկվող մասերը։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։ Քաղաքական գործիչը հորդորել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման չդարձնել իդեալական խաղաղությունը ողջ ուկրաինական հողի վրա, այլ «ավելի լայն մեկնաբանել» դաշինքին Ուկրաինայի անդամակցության պայմանագրային հիմքերը։ Ռոթը կարծում է, որ Կիևի կողմից վերահսկվող տարածքները պետք է «որքան հնարավոր է շուտ» դառնան ՆԱՏՕ-ի տարածքի մաս, ինչը կապահովի ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը (որը վերաբերում է կոլեկտիվ պաշտպանությանը) Ուկրաինայի այս հատվածում կիրառելու հնարավորությունը։ Ժամանակին օգնություն ցուցաբերելու ռազմական բլոկի պարտավորությունը դեռ չի վերաբերի Ուկրաինայի մյուս տարածքներին, ասել է գերմանացի պատգամավորը։ Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ առաջարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի հուլիսի 11-12 Վիլնյուսում։ Նրա խոսքով, «հակամարտությունն իր հետ բերում է հետևանքների դոմինոներ, որոնց պատասխանները պետք է տա Եվրոպան»։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
