Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել. #TheNewYorkTimes

ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարել. #TheNewYorkTimes
877
Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 17:48

Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի Կիևին կասետային զինամթերք մատակարարելու համաձայնության մասին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
Ըստ լրագրողների, ուկրաինական կողմը պահանջում է շարունակել մատակարարումները՝ չնայած եվրոպական պետությունների դժգոհությանը։ Նահանգներն արդեն որոշել են համաձայնել մատակարարումներին, գրում է թերթը։
Այս մասին չորեքշաբթի երեկոյան հաստատել է վարչակազմի պաշտոնյան՝ անանունության պայմանով։
Ավելի վաղ CBS-ը, հղում անելով կառավարության անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները կարող են որոշում կայացնել մատակարարումների վերաբերյալ այս շաբաթ։ Կասետային զինամթերքն արգելված է միջազգային կոնվենցիայով, որը վավերացրել են 123 երկրներ, չներառյալ ԱՄՆ-ը և Ուկրաինան: