Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Լվովին. հայտնի է 5 զոհի և 40 վիրավորի մասին
![]() 1406 Հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ., 18:24 Հուլիսի 6-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Լվովին։ Հայտնի է 5 զոհվածի մասին, վնասվել է մոտ 50 շինություն։ Պատերազմի սկզբից ի վեր սա Լվովի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամենամեծ հարձակումն է, հայտնում են տեղական իշխանությունները: Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովյը հայտնում է, որ հրթիռի բեկորները հարվածել են բնակելի շենքին։ «Շտապ օգնության աշխատակիցները մարդկանց դուրս են բերում փլատակների տակից»,- գրել է նա թելեգրամ-ալիքում։ Վերջին տվյալներով, զոհվել է հինգ մարդ՝ 32-ից 63 տարեկան չորս կին և 35 տարեկան 1 տղամարդ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 40-ի։ Վնասվել է մոտ 60 բնակարան և 50 ավտոմեքենա։ Քաղաքապետը հավելել է, որ տների տանիքները պարզապես պայթել են, վնասվել է գրասենյակային համալիրը, Լվովի պոլիտեխնիկական համալսարանի հանրակացարանը։ Տեղում գործում է օպերատիվ շտաբ։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
