ԱՄՆ-ն համաձայնել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային
![]() 3764 Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 00:48 ԱՄՆ-ն համաձայնել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք գիտենք, որ կասետային զինամթերքը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար, այդ իսկ պատճառով մենք հնարավորինս հետաձգեցինք այս որոշումը»,- բացատրել է Սալիվանը: Նաև Ամերիկայի նախագահի խորհրդականն ասել է, որ Ուկրաինան տրամադրել է գրավոր երաշխիքներ, ինչը նվազագույնի է հասցնում խաղաղ բնակչության համար ռիսկերը։ Խոսելով «գրավոր երաշխիքների» մասին՝ Սալիվանն ասել է, որ Ուկրաինան պնդում է կասետային զինամթերքի անհրաժեշտությունը՝ միաժամանակ երաշխավորելով, որ զինամթերքը կօգտագործվի միայն մարտի դաշտում: «Բայց առաջնագիծն անընդհատ փոխվում է, ուստի մենք չենք կարող հստակ որոշել դրանց օգտագործման վայրը քարտեզի վրա»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
