Նորվեգական հյուրանոցում սպանել են ուկրաինուհու. կասկածվում է ադրբեջանցի կենակիցը
![]() 1475 Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 01:30 Նորվեգիայում փախստականների համար նախատեսված հյուրանոցում դաժանաբար սպանել են Ուկրաինայի 30-ամյա քաղաքացուն. նրա 30-ամյա զուգընկերոջը՝ Ադրբեջանից, կասկածում են կնոջ սպանության մեջ։ Սպանությունը տեղի է ունեցել Բերգենի կենտրոնի մոտ գտնվող Magic Hotel Solheimsviken հյուրանոցում։ Հյուրանոցում բնակվում են Ուկրաինայից փախստականներ։ Երեխան բնակվելիս է եղել մոր հետ նույն հյուրանոցում, սակայն հայտնի չէ՝ արդյոք սպանության պահին մոր մոտ է եղել։ Մահացած կնոջը գտել են հյուրանոցի աշխատակիցները։ Նրան գտել են սենյակներից մեկում։ Բժիշկները փորձել են փրկել ուկրաինուհուն, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է։ Նորվեգիայի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել, թե կոնկրետ ով է սպանել ուկրաինուհուն՝ նշելով, որ հետաքննություն է ընթանում։ Սպանության մեջ կասկածվողը ադրբեջանցի էր։ Հենց նա էլ եղել է ուկրաինուհու երեխայի հայրը։ Հինգշաբթի օրը ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը, սակայն ոստիկանությունը պնդում է, որ ապացույցներ ունի սպանությանը նրա մասնակցության մասին։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
