Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն». Էրդողան

«Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն». Էրդողան
3601
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 13:06

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան արժանի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ «Ուկրաինան, անկասկած, արժանի է ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը:

«Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ ըստ Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների. երկիրը ներկայում չի համապատասխանում դաշինքին միանալու պահանջներին»,- այս մասին երեկ հայտարարել էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։