Ավտոմեքենայի մեջ 2 մահացած երեխա է հայտնաբերվել

Հուլիսի 7-ին՝ ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին՝ 3 տարեկան Լ. Ն-ին և և 6-ամյա Գ. Ն-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը՝ առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։
Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Գ-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:
Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:
Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն:

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
3511:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
8611:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
9607:12
Կցորդիչով բեռնատարն Ապարանից Երևան գնալիս բախվել է էլեկտրասյանը, ապա մեքենաներին, վագոն տնակին (տեսանյութ)
16000:42
Բեռնատարի վարորդը չի կարողացել արգելակել, ինչն էլ հանգեցրել է ողբերգական ավտովթարի
15300:30
Տեսանյութ՝ ողբերգական վթարի վայրից (տեսանյութ)
164Երեկ, 23:24
Թրամփը հայտարարել է, որ գիշերվը հարվածել են Իրանի նորակառույց ՀՕՊ կայանքին
272Երեկ, 23:13
Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է
142Երեկ, 23:06