Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
611
Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 16:12

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: