Ինչու են երեխաները մահանում փակ ավտոմեքենաների մեջ
![]() 2851 Շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ., 23:36 Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ողբերգություն է տեղի ունեցել Արցախի Մարտակերտ քաղաքում: Տանը միայնակ մնացած 3 և 6 տարեկան երեխաները մտել են կայանած մեքենայի մեջ, քնել ու մահացել: Նման ողբերգությունները շատ հաճախ են ամբողջ աշխարհում երեխաների մահվան պատճառ դառնում: Պատճառն այն է, որ օրինակ, երբ փողոցում ջերմաչափը ցույց է տալիս 30 աստիճան, օդորակիչի բացակայության և փակ պատուհանների պարագայում մեքենայում ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանից: Միաժամանակ, արևի տակ մեքենայի սարքավորումների վահանակի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 70 աստիճան Ցելսիուսի, ղեկի մոտ՝ 53 աստիճան, նստատեղերի վրա՝ 51 աստիճան։ Այդ պայմաններում երեխայի հագուստը 10 րոպեում տաքացվում է մինչև 50 աստիճան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այդ դեպքում մարմնի հետ: Սա բավական է, որ երեխան բառացիորեն եփվի սրահում։ 5 րոպե անց նա սկսում է խեղդվել։ Նրա արյան մեջ թթվածնի մակարդակը նվազում է, ճնշումն իջնում է։ Ուղեղը, թոքերը և սիրտը սկսում են թթվածնային քաղց զգալ: Եթե երեխան կապված է մեքենայի նստատեղին, ապա նա չի կարող շարժվել արյան շրջանառությունը լավացնելու համար, և սկսում է կորցնել գիտակցությունը: Ուստի, եթե հետկապես ամռանը կողպված մեքենայում երեխաներ եք տեսնում, անտարբեր մի անցեք կողքով։ Սա արտակարգ իրավիճակ է։ Զանգահարեք 911 կամ 103: Ի դեպ, ջերմահարումից ոչ պակաս երեխաների համար մահացու վտանգավոր է նաև ցրտահարումը, որը ևս հաճախ է պատահում ձմռանը փակ մեքենայի մեջ մնացած երեխաների հետ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
