«Ուկրաինայի համար սառեցված հակամարտությունը պետականության ավարտ կնշանակի». Պոդոլյակ
![]() 1312 Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 00:42 Հաշվի առնելով Ուկրաինայի և Ռուսաստանի ռեսուրսները՝ երկրների միջև պատերազմը չի կարող տարիներով ձգվել, Meduza-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով, Ուկրաինայի ռեսուրսային ներուժն աստիճանաբար աճում է։ «Չնայած նրան, որ մեր երկիրը զենքն արագ չի ստանում, ապագայում մատակարարումների տեմպերը կավելանան, քանի որ մեր երկրի ռազմարդյունաբերական համալիրներն ու գործընկերներն ավելի ու ավելի ինտենսիվ են աշխատում»,- նշել է Պոդոլյակը։ Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության ռեսուրսները աստիճանաբար կրճատվում են։ Պոդոլյակի խոսքով՝ Մոսկվան արդեն ծախսել է գրեթե այն ամենը, ինչ ուներ մինչ պատերազմը, և նոր ծավալի զենքի և հրթիռների արտադրության համար այլ վայրերից ավելի շատ նյութեր գնելը հղի է պատժամիջոցներով սահմանված շուկայում մատակարարներ գտնելու դժվարություններով։ «Ինչո՞ւ Ուկրաինան չի համաձայնի սառեցնել պատերազմը. թվում է, թե պատերազմի սառեցումն Ուկրաինայի համար լավագույն սցենարն է, քանի որ թշնամին այսօր չի կարող ամբողջությամբ գրավել երկիրը։ Բայց ես չեմ տեսնում պոտենցիալ, որ այս պատերազմը վերածվի սառեցված հակամարտության: Որովհետև Ուկրաինայի համար դա կնշանակի պետության գոյության վերջ»,- կարծում է Երմակի խորհրդականը։ Պոդոլյակը հավելել է, որ «միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը դեռ կառչած մնա այս սցենարից, ապա ժամանակ կունենա տնտեսության լրացուցիչ ռազմականացում և բանակի արդիականացում իրականացնել, ինչը, իր հերթին, ապագայում կբերի նոր պատերազմի»: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
