Զելենսկին Ուկրաինայի Ազգային գվարդիայի նոր հրամանատար է նշանակել
![]() 1373 Կիրակի, 09 հուլիսի, 2023 թ., 01:30 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնդապետ Ալեքսանդր Պիվնենկոյին նշանակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի նոր հրամանատար, հայտնում է ուկրաինական Strana.ua թերթը։ Նշվում է, որ 2023 թվականի մարտին Պիվնենկոն ստացել է Ուկրաինայի հերոսի կոչում։ Եղել է Ազգային գվարդիայի 3-րդ օպերատիվ բրիգադի հրամանատարը, որը մասնակցել է Բախմուտի համար մղվող մարտերին (քաղաքի ռուսերեն անվանումը՝ Արտեմովսկ)։ Պիվնենկոյի նախորդը Յուրի Լեբեդն էր։ 2022 թվականի հունվարին, երբ Ազգային գվարդիայի ժամկետային զինծառայողը գնդակահարեց հինգ մարդու Դնեպրի Յուժմաշ գործարանում, Զելենսկին երկու հրամանագիր ստորագրեց։ Նա մեկ հրամանագրով Միկոլա Բալանին ազատեց Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից։ Մեկ այլով Լեբեդը նշանակվեց Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հունվարի 27-ին ուկրաինական Դնեպրում ժամկետային զինծառայողը զինապահեստից հանել էր ԱԿ-47 ինքնաձիգը և կրակ բացել պահակատանը, որտեղ ավելի քան 20 մարդ է եղել։ Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ: Եվս 5 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Հանցագործությունից հետո զինծառայողը զենք-զինամթերքով դիմել էր փախուստի դեպքի վայրից։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
