«Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120.000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանն ունի Արցախի բնիկ ժողովրդին՝ հայերին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու, էթնիկ զտումների ենթարկելու նպատակ: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած հումանիտար աղետը տարվում է արդեն տոտալ շրջափակումով: 210-րդ օրն է՝ արցախահայերը կտրված են աշխարհից:
Հունվարի 9-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից էլեկտրական էներգիայի մատակարարումը, և այն առ այսօր չի վերականգնվել:
Մարտի 21-ից Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազի մատակարարումը, իսկ նախքան այդ պարբերաբար դադարեցնում ու վերականգնում էր:
Հունիսի 15-ից դադարեցված են Արցախ բոլոր տեսակի հումանիտար (սնունդ, վառելիք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ և այլն) մատակարարումները:
Հունիսի 25-ից սկսած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվում է միայն դեղորայքի մատակարարում, այն էլ՝ խիստ սահմանափակումներով:
Հուլիսի 8-ի կեսօրին տեղելություն տարածվեց, որ գազի մատակարարումն Արցախ վերականգնվել է, սակայն հուլիսի 9-ի կեսօրից գազի մատակարարումը կրկին դադարեցվեց:
Ընդ որում, այս ամբողջ քաղաքականությունը կատարվում է մտադրված՝ մարդկանց մեջ անորոշություն ու տագնապ տարածելու համար:
Անգամ նվազագույն կենսական կարիքների՝ հիվանդանոց մարդկանց տեղափոխելու, սնունդի ու այլ կարիքների համար բնակիչները չեն կարողանում վառելիքով լիցքավորել մեքենաները: Հացի արտադրամասերն անգամ չեն կարողանում գործել:
Այս կերպ Ադրբեջանական իշխանությունն Արցախի 120,000 բնակիչներին մտադրված ենթարկում է իրական տեռորի՝ ամբողջական մեկուսացումով ստեղծում է անորոշ վիճակ, տագնապի զգացողություն կյանքի և առողջության համար, հուսահատություն:
Սա էլ ադրբեջանական իշխանության շարունակվող հայատյաց ու թշնամանքի հանցավոր քաղաքականության բնական դրսևորում է, նրանց իրական մտադրություններից բխող քայլեր»:

«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
11202:06
«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
12501:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
11601:06
«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
13500:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
9800:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
9900:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
95Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
91Երեկ, 23:36