Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Փաստաբանները երթով կշարժվեն դեպի ՆԳՆ շենք

Փաստաբանները երթով կշարժվեն դեպի ՆԳՆ շենք
713
Երկուշաբթի, 10 հուլիսի, 2023 թ., 13:12

ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է. «Վաղը՝ 11.07.2023թ., ժամը 11.00-ին Փաստաբանների պալատի վարչական շենքի մոտից մեկնարկելու է փաստաբանների երթը դեպի Ներքին գործերի նախարարության շենք:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբանների նկատմամբ բռնությունների սարսափելի միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ, նախատեսվում է քայլերթ՝ դեպի Ներքին գործերի նախարարություն՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով, որտեղ նաև հանձնվելու է «Փաստաբանության թշնամի» հավաստագիրը»: