«Ուկրաինան կարող է ավելի շատ տարածքներ կորցնել». Մասքի հայտարարությունն սկանդալ է առաջացրել

Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը խոսել է Ուկրաինայի հակահարձակման մասին և ափսոսացել կյանքի ծաղիկ հասակում գտնվող ռուս և ուկրաինացի երիտասարդների համար: Twitter-ում նա գրել է, որ ուկրաինական հակահարձակման «ձախողման» դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա գրավել էլ ավելի շատ տարածքներ։
Գործարարն ասել է, որ խրամատներում, «չունենալով տարածքային ձեռքբերումներ, մեռնում է ռուս ու ուկրաինացի երիտասարդության ծաղիկը»։
«Որ կողմն էլ հարձակման անցնի ուժեղ ամրացված դիրքերի դեմ, շատ ավելի շատ զինվորներ կկորցնի: Ավելին, Ռուսաստանը թվաքանակով ~ 4:1 գերազանցում է Ուկրաինային, այնպես որ նա կհաղթի քայքայման պատերազմում, եթե նույնիսկ կորուստները հավասար լինեն», - կարծում է Մասքը:
Նա նաև առաջարկում է, որ «եթե ուկրաինական հարձակումը ձախողվի մեծ կորուստներով», ապա Ռուսաստանը «շատ ավելի շատ տարածքներ կգրավի» իր հակագրոհի ժամանակ։ Միլիարդատիրոջ խոսքով՝ հենց այդ գործոնն է Ուկրաինայի զինված ուժերին հետ պահում լայնածավալ հակահարձակումից։
The flower of Ukrainian and Russian youth have been dying in trenches for a long time with almost no territorial gains.
— Elon Musk (@elonmusk) July 10, 2023
Whichever side goes on the offensive against heavily entrenched positions will lose far more soldiers. Moreover, Russia outnumbers Ukraine ~4:1, so would win a…

Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
2219:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
5818:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
11618:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
9718:13
«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
14917:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
6716:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
8816:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
8116:00