Բլինքենը վստահեցրել է, որ Ուկրաինան աջակցության «հզոր փաթեթ» կստանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
![]() 1281 Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 17:48 Ուկրաինան «քաղաքական և գործնական» աջակցության հզոր փաթեթ կստանա Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով, դաշինքում դաշնակիցները կցուցաբերեն «իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային, ներառյալ անդամակցության փաստը»։ Բլինքենն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ Ուկրաինայի առաջընթացը կարտացոլվի նրանում, թե ինչ է արվելու «գագաթնաժողովի ավարտին, ինչպես նաև այն, ինչ մնում է անել»։ «Կարծում եմ, բոլորը, ներառյալ նախագահ Զելենսկին, հստակ հասկանում են, որ պատերազմի պայմաններում դաշինքին անդամակցելը հնարավոր չէ, բայց նրանք իրական առաջընթաց են գրանցել, և դաշինքը նախանշում է հետագա բարեփոխումներ թե՛ անվտանգության, թե՛ ժողովրդավարության ոլորտներում, և անհրաժեշտ է առաջ շարժվել այս ճանապարհով»,- ասել է Բլինքենը: Բլինքենը մեկնաբանություններ է արել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «պատրաստ չեն» Ուկրաինային դաշինք հրավիրել: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
