Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կարծես նրանք չեն բազմաթիվ ջրօգտագործման թույլատվություններ տվել ձկնաբուծարաններին». Սասուն Միրոյան

«Կարծես նրանք չեն բազմաթիվ ջրօգտագործման թույլատվություններ տվել ձկնաբուծարաններին». Սասուն Միրոյան
484
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 23:06

«Ջրային կոմիտե»-ի աշխատակից Սասուն Միրոյանի գրառումը․ «Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ այնպիսի մարդիկ են մտահոգություններ հայտնում, կարծես թե նրանց կառավարման օրոք չի այս ոլորտը գլխի վայր շրջվել։ Կարծես նրանք չեն բազմաթիվ ջրօգտագործման թույլատվություններ տվել ձկնաբուծարաններին, որի արդյունքում խիստ նվազել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները՝ վտանգելով դրանց հետագա վերականգնման հնարավորությունները։ Երևի ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլատվությունների հետ էլ կապ չեք ունեցել, որոնց սեփականատերերը, բնականաբար, պատահական մարդիկ չեն եղել․․․
Միաժամանակ, կարող եմ հստակ ասել, որ այն պնդումները, թե իբրև Սևանա լճի բացասական հաշվեկշռի հիմնական պատճառը լճից իրականացվող ջրառն է, որևէ աղերս չունի իրականության հետ։ Ժամանակին այս թեմայով, բազմաթիվ հիմնավորումներով գրառումներ եմ կատարել։
Իհարկե, Սևանա լճի յուրաքանչյուր կաթիլ թանկ է մեզ համար, բայց պետք է արձանագրենք, որ, ցավոք սրտի, այսօրվա դրությամբ ոռոգման պայմանագիր ունեցող ջրօգտագործողների կեսից ավելին հենց լճից իրականացվող ջրառի «հույսին» է։
Հ․գ․ այնքան լավ կլիներ, որ այսօրվա մտահոգ քաղաքական գործչի ոգին արթուն լիներ դեռևս ձեռ կառավարման տարիներին, գուցե մեկ-երկու ջրամբար կառուցած կլինեիք ու այսօր էլ Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք չէր լինի»։

Աղբյուրը`   Սասուն Միրոյան