Ոստիկանությունը նոր «Շկոդաներ» է գնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանությունը 1 միլիարդ 117 մլն 800 հազար դրամ ընդհանուր գնով «Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնել է «Շկոդա» մակնիշի 65 նոր ոստիկանական մեքենա։ Նշենք, որ «Շկոդա»-ները պարեկների վարած մեքենաներն են։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրն արժե 18 մլն 120 հազար դրամ։
Պայմանագիրը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքվել է հուլիսի 6-ին, մեքենաները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքումից 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան սեպտեմբերի 20-ին։ Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ 150 այդպիսի մեքենա էր գնել նույն կազմակերպությունից, իսկ վերջերս 50 մլն դրամ ուղղվել էր դրանց վերանորոգմանը։
Հայտնի է, որ այդ մեքենաները Հայաստանի պայմաններում իրենց չեն արդարացնում, և որոշ մասով գնումն իրականացվել է «Տոյոտա»-ից» բայց, փաստորեն, իրենց չարդարացրած «Շկոդա»-ներից էլ ձեռք չեն քաշում: Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ընկերությունը, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
54029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
64629.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
78625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
87723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
90222.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
94821.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
114917.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
128014.09.2026, 16:00